Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը հարցազրույց է տվել գերմանական Bild պարբերականին, որում հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեն թուլացնի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ:
«Մենք հավատում ենք, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կհասկանա՝ ինչ է իրականում տեղի ունենում, դե իսկ կանցլեր Անգելա Մերկելը Ուկրաինայի մեծ ընկերն է: Նրա պես ոչ ոք կանգնած չէ եվրոպական արժեքների կողքին: Նա թույլ չի տա, որ ի վնաս Ուկրաինայի որոշումներ կայացվեն»,-հավելել է Ուկրաինայի վարչապետը:
Վարչապետ Գրոյսմանի խոսքով՝ Ուկրաինան խաղաղություն է ուզում, իսկ Ռուսաստանը՝ ոչնչացնել Ուկրաինան: