▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանցի «օրենքով գողերն» ու հեղինակությունները աջակցություն են հայտնել Լյովիկին և Տույին. lurer.com

lurer.com-ը գրում է, որ հայկական քրեական աշխարհում լուրջ խմորումներ են սկսվել այն բանից հետո, երբ մարտի վերջին ծեծի ենթարկվեց հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը: Մելքոնյանին ծեծի էին ենթարկել քրեական հեղինակություններ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և «Երրորդ մասցի» Լյովիկը, ով միաժամանակ նաև խոշոր բիզնեսների փայատեր է:

Եվ ահա, օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին, որ մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել՝ օրենքով գողերի մասնակցությամբ, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գևորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը՝ Տույն, ու «Երրորդ մասցի» Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Վերջիններս գտնվել են Դուբայում և չեն մասնակցել հավաքին:

Գողական հավաքին մասնակցել են յոթ «օրենքով գողեր»՝ այդ թվում Օշականցի Գևորիկը, Կոնդեցի Վզգոն, Զապը, Արտեմը և ուրիշներ: Սակայն այն, որ Տույը և Լյովիկը հեղինակազրկվել են՝ չի համապատասխանում իրականությանը:

Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ միջադեպով մտահոգված են Ռուսաստանում բնակվող «օրենքով գողերն» ու ազդեցիկ քրեական հեղինակությունները: Չի բացառվում, որ նրանք առաջիկա օրերին կայցելեն Հայաստան: Նրանցից շատերը այս միջադեպի առնչությամբ իրենց աջակցությունն են հայտնել Լյովիկին և Տույին:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին