▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսական անշարժ գույքի արքաների» ցուցակում Սամվել Կարապետյանը 2-րդն է

«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը 2-րդն  է  «ռուսական անշարժ գույքի արքաների» ցուցակում. այն  կազմել է Forbes ամսագիրը:

Ռուսաստանում ունեցած անշարժ գույքի վարձակալությունից 2014-ին  ամենաշատ եկամուտ ստացած  30 գործարարների առաջին հնգյակում եկամտի ծավալը տատանվում է 1,4 միլիարդից  520 միլիոն դոլարի սահմաններում:

Սամվել Կարապետյանը, ում սեփականությունը համարվող «Տաշիր» ընկերությունների խմբին են պատկանում առեւտրա-ժամանցային 19 կենտրոններ, 2014-ին մեկ միլիարդ դոլարից ավելի եկամուտ է ստացել վարձակալությունից:

Հիշեցնենք, որ «Տաշիրին» են պատկանում նաև  «Ռիո» ցանցն ու Մոսկվայի Novotel Moscow City հյուրանոցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին