▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս զինվորի և ուկրաինացու սիրո մասին գեյ-ֆիլմ է նկարահանվել

REA Film ընկերությունը և ռեժիսոր Նիկոլաս Մորգանտի Պատրինյանին ստեղծել են «Առանց սահմանների» կարճամետրաժ ֆիլմը Խարկովից մի ուկրաինացի տղայի և ռուս զինվորի «սիրո» մասին:

Սյուժեն նվիրված է 17-ամյա ուկրաինացի Դենիսին, ով ռուսական ագրեսիայից փախչում է Իտալիա, որտեղ ապրում է իր տատիկը։ Եվրոպայում նա անընդհատ մտածում է իր «սիրելիի»՝ ռուսաստանցի 19-ամյա Դմիտրիի մասին։ Ֆիլմի հեղինակները կադրեր են նկարահանել, որտեղ ռուսը գրկում է ուկրաինացուն, ենթադրաբար դա տեղի է ունենում աշնանը Խարկովի տարածքում։

2022 թվականի հուլիսին ռուս տղան որոշում է հեռանալ Ռուսաստանի Դաշնության բանակից, իսկ Դենիսը լքում է իր տատիկին։ Նա գրություն է թողնում նրան. «Կներես, տատիկ, ես պետք է գնամ։ Ես շուտով կվերադառնամ նրա հետ։ Հոգ տար Աստորի մասին, սիրում եմ քեզ։ Դենիս»։

Երբ կինը կարդում է դա, հեռուստատեսությամբ ցուցադրվում են Խարկովի գնդակոծության հետևանքները։ Ֆիլմի վերջում Դենիսը պետք է հանդիպի մի ռուսի հետ ուկրաինա-մոլդովական սահմանին։ Ուկրաինացին և նրա «բոյֆրենդը» վազում են միմյանց մոտ, բայց Դմիտրին ինչ-ինչ պատճառներով վայր է ընկնում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին