▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս զինվորականի սպանության մեջ մեղադրվում է հայկական ծագումով երիտասարդը

Մինվոդիում ցավոք սպանված ռուս զինվորականի սպանության մեջ մեղադրվում է հայկական ծագումով երիտասարդը: Կրկին ցավոք, հանցագործն ու հանցագործությունը որոշ իրավիճակներում «ազգային ծագում» ունեն, և մենք դրանից միայն հռետորաբանությամբ խուսափելով հեռու չենք փախչի: Այդ դեպքում հանցագործությունների շղթան միայն կավելանա: Այս սպանության կապակցությամբ հոդված է հրատարակվել, որում պնդում է արվում, որ հայերը Չերքիազիայի տարածքում /Միվոդին Չերքեզիայի տարածքում է/ ռուսներից ավելի շուտ են հայտնվել, ուստի նրանց իրավունքներն առնվազն ռուսների իրավունքներից պակաս չեն, և իբրև թե չերքեզներն ավելի համակրանքով են վերաբերում հայերին, քան ռուսներին: Տվյալ հոդվածում էլ «էթնիկացվում են» մարդկանց իրավունքները, ինչն իսկապես կրկին շատ ցավալի է: Եթե Ռուսաստանում պետք է շարունակվի «հայրենիքի էթնիկացման» հրահրվող գործոնը, ռուսական հասարակական մշակույթում առաջիկայում անդրադարձ կարվի «ռուս էթնոսի աշխարհագրական տարածք-հայրենիք» հարցի ճշգրտման ուղղությամբ: Ռուսների համար այս ցավոտ խնդրի վերադարձը քննարկումների դաշտ հղի է շատ վտանգավոր հետևանքներով: Օրակարգում կհայտնվեն ոչ միայն կովկասյան պատերազմի, կովկասյան ժողովուրդների «մոհաջիրության», ադըղալեզու ժողովուրդների կորուստների, ուբիխ ժողովրդի ոչնչացման և անհետացման, կազակների էթնիկության ճշգրտման /իննսունականներին կազակները միամտաբար նույնիսկ ՄԱԿ-ին էին դիմել՝ իրենց առանձին էթնոս ճանաչելու խնդրանքով/, այլև երկրորդ Համաշխարհայինի տարիներին «պատժված» և դեպորտացված ժողովուրդների խնդիրները:

Հրանուշ Խառատյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին