Ռուս հայտնի երգիչ Սերգեյ Շնուրովը, ով հայտնի է իր սկանդալային պահվածքով, ելույթներից մեկի ժամանակ ամբողջությամբ մերկացել է, ինչը միանաշնակ չի ընդունվել նրա երկրպագուների կողմից:
Նշենք, որ նման էպոտաժային քայլ երգչից ամենևին էլ անսպասելի չէ. ժամանակին նա նույնիսկ հայտարարել էր, որ եթե մի օր Ռուսաստանում արգելեն հայհոյելը, նա իր խմբի հետ սեքսով կզբաղվի հենց բեմի վրա: Ուշագրավն այն է, որ Ռուսաստանում հեռուստա-ռադիո եթերում և հանրային կատարումների ընթացքում հայհոյելն արգելող օրենքն ընդունվել է մայիս ամսվա սկզբին, սակայն Շնուրովը դեռ բեմի վրա սեքսով չի զբաղվել, թեև տվյալ դեպքում` ամեն ինչ գուցե առջևում է…