▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս ոստիկանների կողմից բռնաբարված հայ բանվորին մեղադրում են զրպարտության մեջ

ԲլոգՆյուզը գրում է. Շինարարության բանվոր Մարտիրոս Դեմիրճյանը Սոչիից (Ռուսաստան) ոստիկանական բռնության զոհ է դարձել։ Այն բանից հետո, երբ նա պատմել է իր նկատմամբ կիրառված խոշտանգումների ու ծեծի մասին, նրան մեղադրվել են զրպարտության մեջ:

Ինչպես փոխանցում է ռուսական Грани.ру լրատվական կայքը, դեկտեմբերի 8-ին Ադլերի շրջանի դատարանում սկսվել են զրպարտության մասին գործի քննությունը:

 Դեմիրճյանի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Պոպկովը հայտարարել է, որ դատական նիստերի արձանագրություններից անհետացել են այնպիսի կարևոր վկայություններ, ինչպիսիք են օպերլիազորների վկայությունը, որտեղ պատմում են խոշտանգումների մասին, բժիշկների վկայությունը, որտեղ պնդում են, որ Դեմիրճյանը ինքնազգացողությունը թույլ է եղել: Դեմիրճյանի հետ ձերբակալված Սերգեյ Կրբաշյանին քննելու հայցը, ով նաև գործի հիմնական վկան է և նույնպես գտնվում է կալանքի տակ, դատարանը հրաժարվել է:

Դեմիրճյանը 4 երեխաների և կնոջ հետ ապրում է Սոչիում: Աշխատել է էլեկտրիկ՝ օլիմպիական կամավորների համար կառուցվող շենքերում: 

2013 թվականի հունիսի 13-ին ձերբակալվել է և տեղափոխվել Ադլերի շրջանի Բլինովո գյուղի ոստիկական տեղամաս: Նրան մեղադրում են մետաղալարերի կոճեր գողանալու մեջ: Տեղամասում ձերբակալվածը ժամեր շարունակ ենթարկվել է խոշտանգումների՝ պահանջով,որ խոստովանի արարքը:

Դեմիրճյանի ատամները կոտրել են, գլխին բազմաթիվ վնասվածքներ են եղել, նույնիսկ ետնամասին երկաթյա ձող են մտցրել: Նա ոստիկանությունից Սոչիի հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ վիճակում:

Հուլիսի երկուսին Պետդումայի պատգամավորների մի խումբ Դեմիրճյանի գործի վերաբերյալ հայց է ներկայացրել Քննչական կոմիտե և ՆԳՆ: Հուլիսի 26-ին պատգամավոր Դմիտրի Գուդկովը հրապարակե; է Քննչական կոմիտեի պատասխանը. «...գործի քննության ընթացքում պարզվել է, որ Դեմիրճյանի մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքները ոստիկանների կողմից չէ, ինչի կապակցությամբ այս պահի դրությամբ քրեական գործի հարուցումը նպատակահարմար չենք գտնում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին