Օրեր առաջ տեղեկացրել էինք ռուս հայտնի միասեռական դերասաններ Եվգենի Միրոնովի և Սերգեյ Աստախանովի` Գերմանիայում տեղի ունեցած ամուսնության մասին:
Հիշեցնենք, որ դերասանների ամուսնության մասին հայտնել էր ռեժիսոր Կիրիլ Գանինը: Սակայն Եվգենի Միրոնովի ընկերները, իմանալով դրա մասին, շտապել էին հերքել տարածված լուրերը:
Դերասան Ալեքսեյ Մակարովը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` հերքելով դերասանների ամուսնության մասին լուրերը և գրելով, որ այս պատմությունը Գանինի երևակայության արդյունքն է:
«Դեղին մամուլի պահանջարկը մեծ չէ, այդ առնետները սնվում են այսպիսի նորություններով, իսկ ռեժիսորին, կարծում եմ, շատ շուտով ամեն ինչ կբացատրվի: Կարևորն այն է, որ դրանից հետո նա չսկսի կակազել»,- գրել է Ալեքսեյ Մակարովը:
Տեղեկացնենք նաև, որ դերասանների ամուսնության մասին լուրը դեռ պաշտոնապես հաստատված չէ: