▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյան կոչեցյալն իրեն դրել է դատավորի ու ամենակարողի տեղ

Ամեն անգամ, երբ որ այս երկրում ինչ-որ բան է պատահում կամ բոլորը լռում են, կամ կոծկում ու ծածկադմփոց են անում:

Հերթական անգամ Հայստանում ինչ-որ մարդկանց թվաց, թե իրենք ամենզոր են: Էլի

Ռուբեն Հայրապետյան կոչեցյալն իրեն դրել էր դատավորի, բարձրյալի ու ամենակարողի տեղ, որոշել, որ ինքն ամեն ինչ կարող է անել , իրեն թույլատրված է ամեն ինչ… 

Փյունիկի ֆուտբոլային թիմի հերթական խաղը այս կիրակի ինչ-որ տարօինակ զարգացումներ ունեցավ: Երբ որ ընդմիջում եղավ թիմի պաշտպան Արման Հովհաննիսյանը վազեց խաղադաշտ մեջքը կարմրած ու առանց ֆուտբոլային մայկայի: Հետո ինչ-որ ընկերները մոտեցանհեռախոսով խոսեց ինչ-որ մեկի հետ, փորձում էին հանգստացնել: 

Բայց պարզ երեևում էր , որ ինչ-որ բան այն չի եղել արդեն ռազդիվալկայում, հետո արդեն խոսակցություններից իմացաք, որ «հարգարժան» Հայրապետյան կոչեցյալը իր ախռանայով վրա է տվել ու ծեծել է այդ  տղուն, անգամ վիդեոներ եղել , որոնք հասկանալի պատճառներով կանհետանային, բա ինչ կլինեին…
Հետո մամուլի կողմից եղան ինչ-որ պարզաբանումներ, թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը տեղյակ չէր իրա ֆուտբոլիստը ինչի՞ է կիսատկլոր ու կարմրած, ահաբեկված վազում խաղադաշտ:

Այսօր Փյունիկը իբր պարզաբանում է տվել, որ Արման Հովհաննիսյանը(ծեծ կերած ֆուտբոլիստը) իբր վատ լուր է լսել ընտանիքից, դրա համար է այդպես վազել խաղադաշտ, բայց հարց էլի ինչ գործ ուներ խաղադաշտից ռազդիվալկա գնացող ֆուտբոլիստի մոտ հեռախոս, մի հատ էլ վատ լուր ստանար ու ինչի՞ էր մեջքը կարմրած:

Մի խոսքով հերթական ծածկադմփոցը կլինի , քանի որ փաստեր չկան` այս դեպքում վիդոները: Երևի պետք է գոհ լիննեք, որ այդ երեխեն կեդանի է մնացել ու երկրորդ հարսնաքարը չի կրկնվել:

Ու ինչքան պետք է լռենք, այս անգամ էլ սուս մնանք:
Մարդու ներվերը էլ չեն դիմանում:

Արևի աղջիկ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին