ASEKOSE.am-ն այսօր բազմաթիվ զանգեր է ստացել «Ռոստելեկոմ» ընկերության բաժանորդներից, ովքեր բողոքում էին ինտերնետ կապի և հեռախոսակապի որակից:
ASEKOSE.am-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել «Ռոստելեկոմ»-ի հետ՝ խնդիրը պարզելու համար, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմ» ընկերությունը սկսել է ծառայություններ մատուցել հայաստանյան շուկայում բոլորովին վերջերս: