footballcity.am-ը գրում է, թե իսպանական Vanitatis պարբերականին տված հարցազրույցում ամերիկացի հայտնի երգչուհի Ռիհաննան խոսելով Մադրիդի Ռեալի պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանո Ռոնալդուի մասին` ասել է, որ նա սեռական փոքրամասնություն է:
«Ես բազմաթիվ ծանոթներ և ընկերներ ունեմ, ովքեր ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեն: Ես դրան նորմալ եմ վերաբերվում և սատարում եմ այդպիսի կողմնորոշում ունեցող մարդկանց»,-ասել է Ռիհաննան` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպիսի՞ հարաբերություններ ունի երգչուհին Ռոնալդուի հետ:
Ռոնալդուն դեռևս չի մեկնաբանել Ռիհաննայի խոսքերը: