Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պարզաբանել է իր հուզմունքը «Ոսկե գնդակին» մրցանակաբաշխության ժամանակ, ասելով.
«Հնարավոր է մարդկանց զարմացրել է իմ հուզմունքը, սակայն նրանք, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ դա իրական Կրիշտիանոն է: Ես չէի փորձում ինչ-որ հատուկ կերպ ինձ ցուցադրել: Հասկանո՞ւմ եմ արդյոք Ֆրանկ Ռիբերիին: Ինչպես և Լիոնել Մեսսին, նա նույնպես արժանի էր «Ոսկե գնդակին: Ի վերջո, այն բաժին հասավ ինձ: Թող դա անզուսպ չթվա, բայց ես հոյակապ մրցաշրջան եմ անցկացրել, և ինձ հասկանալի է, թե ինչու են մարդիկ քվեարկել իմ օգտին»: