Ադրբեջանական մտքի «հանճարն» այս անգամ փայլատակել է սպորտի բնագավառում:
Ադրբեջանցի իմամ Համեթ Սուլեյմանովը հարցազրույց է տվել «Футбол+» թերթին՝ ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ արտահայտելով խիստ հակասկան մտքեր:
Լրագրողը հետաքրքրվել է, թե մահվանից հետո որտեղ են հայտնվելու հայտնի ֆուտբոլիստները: Շեշտվել է հատկապես այն հանգամանքը, որ նրանցից շատերը հայտնի են իրենց բարեգործությամբ. Մեսսին բազմիցս մասնակցել է բարեգործական ակցիաների, իսկ Ռոնալդուն ջերմ հարաբերություններ ունի պաղեստինցիների հետ: Հարցին իմամը պատասխանել է.
«Մեր դիրքորոշումն այսպիսին է: Մարգարեն ասել է. «Նա ով մահանա՝ ինձ չճանաչելով, կհայտնվի դժոխքում»:Մարդկանց արարքները պետք է բխեն իրենց համոզմունքներից: Առանց համոզմունքների որևէ արարքից օգուտ լինել չի կարող: Օրինակ՝ որևէ համասեռամոլ կարող է լավ արարք կատարել, բայց դա չի նշանակում, որ նա գերազանց մարդ է: Եթե Ռոնալդուն և Մեսսին իսլամ չընդունեն, կգնան դժոխք»: