▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոլանդ Գասպարյանից` աղուհացով ու սիրով

Դիտեք նաև՝

The Reincarnation ռեգգի խումբը 2013 թվականը մեկնարկում է նոր ձայնասկավառակի թողարկմամբ. հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Կոմիտաս 46 հասցեում գտնվող Café Shot-ում տեղի կունենա ԱՂՈՒՀԱՑ ալբոմի շնորհանդեսը:

Նոր CD-ն թողարկվելու է 3000 օրինակով` որպես նվեր, իսկ ովքեր չեն ստանա ալբոմը, շնորհանդեսի օրվանից սկսած կարող են երգերն անվճար ներբեռնել խմբի պաշտոնական կայքից:

ԱՂՈՒՀԱՑՈՒՄ-ում ընդգրկված է 7 երգ:

-Որոշել ենք ալբոմն անվճար բաժանել: Կան գործեր, որոնք նոր պիտի լսվեն, մյուսներն էլ հայտնի են մեր համերգներից: Այսուհետ մեր բոլոր ալբոմներում կլինի 7 երգ,- այս մասին The Reincarnation բենդի վոկալիստ եւ կիթառահար Ռոլանդ Գասպարյանը տեղեկացրել է Բրավո.am-ին:

Խոսելով ԱՂՈՒՀԱՑ  ալբոմի շապիկի դիզայնի մասին, Ռոլանդը հետեւյալն է ասել.

-Երբ հանդիպեցի իմ շատ սիրելի Արա Ասլանյանին, արդեն գիտեի` ինչ եմ ուզում, իր օգնությամբ ստացանք ճիշտ պատկերացրածս: Նույնը կարող եմ ասել ալբոմի երգերի մասին, այսինքն` այն մարդկանց մասին, որոնք նվագում են այս ընտանիքում: Ստեղծագործողի համար շատ կարեւոր է, երբ քեզ լավ են հասկանում:

Ձայնասկավառակի շնորհանդեսից մեկ ամիս հետո նաեւ կթողարկվի խմբի DVD տեսասկավառակը, որում ներառված են կադրեր նախորդ տարվա եվրոպական շրջագայությունից ու երեւանյան համերգներից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին