▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանն այդքան ինքնավստահություն չի ունենա՝ հաղորդակցվել ինձ հետ. Զարուհի Փոստանջյան

 

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կուսակցության հերթական համագումարին հայտարարել է, որ պարտավորված է նորից շարունակելու այն ամենը, ինչ սկսվել է տարիներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, և իրենք դրա պտուղները շատ շուտով ակնհայտ կլինեն:Անդրադառնալով  խորհրդարանական ոչ իշխանական քառյակի համագործակցությանը՝ նա նշել է, որ պետք չէ սպասել, ինչ-որ ժամկետներ տրամադրել, պետք է լինի համակարգային փոփոխություն: 
Զարուհի Փոստանջյանը նաև ասաց, թե չի կարծում, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները ներկա իշխանությունից ազատվելուն են ուղղված: «Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից չեմ տարանջատում: Գիտենք՝ ինքը վարչախմբի պարագլուխն է եղել, ինչ գործունեություն է ծավալել և այսօր ինչ գործունեություն է ծավալում: Ռոբերտ Քոչարյանը, նաև՝ Սերժ Սարգսյանը պետք է նստեն մեղադրյալի աթոռին: Գտնում եմ, որ նա «Մարտի 1-ի» հիմնական մեղավորն է, որովհետև միայն ինքը կարող էր ու հենց ինքն է տվել այդ հրամանը՝ ներգրավել ՀՀ զինված ուժերին քաղաքացիական գործընթացների մեջ և այս վարչախմբի սպասարկուներից, հովանավորներից ու հիմնադիրներից մեկն է»,- ասել է նա:

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը կուսակցության հերթական համագումարին հայտարարել է, որ պարտավորված է նորից շարունակելու այն ամենը, ինչ սկսվել է տարիներ առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, և իրենք դրա պտուղները շատ շուտով ակնհայտ կլինեն: Անդրադառնալով  խորհրդարանական ոչ իշխանական քառյակի համագործակցությանը՝ նա նշել է, որ պետք չէ սպասել, ինչ-որ ժամկետներ տրամադրել, պետք է լինի համակարգային փոփոխություն: Զարուհի Փոստանջյանը նաև ասել է, թե չի կարծում, որ ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները ներկա իշխանությունից ազատվելուն են ուղղված: «Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանից չեմ տարանջատում: Գիտենք՝ ինքը վարչախմբի պարագլուխն է եղել, ինչ գործունեություն է ծավալել և այսօր ինչ գործունեություն է ծավալում: Ռոբերտ Քոչարյանը, նաև՝ Սերժ Սարգսյանը պետք է նստեն մեղադրյալի աթոռին: Գտնում եմ, որ նա «Մարտի 1-ի» հիմնական մեղավորն է, որովհետև միայն ինքը կարող էր ու հենց ինքն է տվել այդ հրամանը՝ ներգրավել ՀՀ զինված ուժերին քաղաքացիական գործընթացների մեջ և այս վարչախմբի սպասարկուներից, հովանավորներից ու հիմնադիրներից մեկն է»,-ասել է նա:

Հարցին, թե «Ժառանգությունը» դուրս կգա՞ քառյակից կամ դեմ կլինի՞ Ռոբերտ Քոչարյանի համագործակցությանը, Փոստանջյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանն այդքան ինքնավստահություն ունի, որ կարողանա հաղորդակցվել օրինակ՝ «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հետ»:

 

Կարդացեք նաև`  Այսօրվանից ատոմային ռումբ պետք է պայթի. Զ. Փոստանջյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին