▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի թիմն արդեն նշանակումներ է կատարում

Asekose.am-ի տեղեկություններով, Հարություն Հարությունյանը, որ վերջերս ազատվեց Հանրային հեռուստաընկերության լրատվական քաղաքական հաղորդումների տնօրենի պաշտոնից, նշանակվել է Հայաստանի Հանրապետական Կուսակցությանը փաստացի պատկանող «Արարատ» հեռուստաընկերության տնօրեն:

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ըստ համացանցում տարածված լուրերի, ՀՀ երկրորդ նախագահի «միլիարդներով մեդիառեսուրսներ են գնվում, ինձ հասած տեղեկություններով արդեն երեք հեռուստաընկերություն է սեփականել, մի քանի հայտնի կայքեր և ռադիոկայաններ, առանձին լրագրողների խոստացվել են աստղաբաշխական փողեր»:

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ ասեկոսեների,  «Արարատ» հեռուստաընկերությունը Ռոբերտ Քոչարյանի հովանավորության ու սեփականության տակ անցնող լրատվականներից է:

Ըստ տեղեկությունների, «Արարատ» հեռուստաընկերության աշխատակազմը, որին արդեն   անհանգստացրել են տեղեկությունները, թե բանակցություններ են ընթանում այն վաճառելու վերաբերյալ, այժմ անհանգստացած է նոր ղեկավարների նշանակմամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

Նաև նշվում է, որ Հարություն Հարությունյանը  «Արարատ» հեռուստաընկերություն աշխատանքի է հրավիրելու նաև իր հետ Հանրայինից հեռացած Արտակ Հերիքյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին