▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը ևս համաձայնել էր շրջանների վերադարձին. բացահայտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Վիկիլիքսի» գաղտնազերծած փաստաթղթերից մեկը, որում Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը պատմել է Ռոբերտ Քոչարյանի հետ իր զրույցի մասին, փաստում է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման առնչությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը տարիներ շարունակ նույն է եղել: Պարզվում է, որ դեռեւս 2006թ. փետրվարի 10-ին Ռամբուեում տեղի ունեցած Ռոբերտ Քոչարյան-Իլհամ Ալիեւ բանակցությունների ժամանակ հայկական կողմը նույն այն մոտեցումն է դրսեւորել, ինչ որ հետագայում Սերժ Սարգսյանը:

Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը եւս համաձայնել է ԼՂՀ կարգավորման շրջանակներում, որպես առաջնահերթ քայլ, Ադրբեջանին հանձնել Արցախի պաշտպանական գոտու այն հինգ շրջանները, որոնք նախկին ԼՂԻՄ վարչական տարածքում չեն եղել: Սակայն համաձայնությունը չի կայացել, քանի որ, ինչպես հետագայում եւս, Ալիեւը չի համաձայնել, որ Քելբաջարի ու ԼՂՀ-ի ապագա կարգավիճակի համար անցկացվելիք հանրաքվեի հստակ ժամկետ նշանակվի 3 կամ 5 տարի հետո»:

 Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին