▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանը կաջակցի փոքրիկ Գոռի վիրահատության խնդրին

Տեղեկացրել էինք, որ Երևանում բնակվող  փոքրիկ Գոռը բոլորիս օգնության կարիքն ունի . ամանորի նախաշեմին  նրա մոտ  ախտորոշել էին գլխուղեղի ուռուցք և այլևս չի կարողանում քայլել:

Ախտորոշումից անմիջապես հետո Գոռին անհապաղ վիրահատել էին (շունտավորել)` գլխում ժամանակավոր սարք տեղադրել: Բայց դա ամենը չէր, շուտով բժիշկները հայտնել էին, որ փոքրիկը շատ քիչ  ժամանակ ունի երկրորդ անհրաժեշտ վիրահատության համար, որը պետք է կատարվի Լենինգրադում, քանի որ Հայաստանում նման բարդության վիրահատություններ չեն կատարվում:

Լենինգրադում երկրորդ վիրահատության և ընթացիկ բուժման համար անհրաժեշտ էր  20 հազար դոլլար:

Այսօր` Գոռի ծննդյան օրը,  հայտնի է դարձել, որ  «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը, հոգաբարձուների խորհրդի նախագահ, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ և հովանու ներքո, փոքրիկի հաշվեհամարին է փոխանցելու և ամբողջացնելու վիրահատության և բուժման համար անհրաժեշտ գումարը:

Հիմնադրամը նաև  պատրաստակամություն է հայտնել իր վրա վերցնել հետվիրահատական ընթացքի բոլոր բուժական ծախսերը:


Asekose.am-ն առողջություն ու շուտափույթ ապաքինում է մաղթում փոքրիկ Գոռին` նաև շնորհավորում ծննդյան տարեդարձը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին