Ռեփեր Արշոն և երգիչ Դավիթ Բադալյանը նոր տեսահոլովակ են նկարահանել, որ ներկայացնելու են շուտով:
Նշենք, որ Դավիթ Բադալյանը անցած տարեվերջին է զորացրվել բանակից, սակայն ծառայության ընթացքում էլ երգիչը հասցրել է զբաղվել նաև ստեղծագործական գործունեությամբ. Ձայնագրման ստուդիա է բացել, իսկ առաջին աշխատանքը, որը կատարել է` Էմմիի «Նոր տարի» ձայնասկավառկն էր, որտեղ ներառված են Արթուր Գրիգորյանի ամանորյա թեմատիկայով երգերը` ներկայացված նոր գործիքավորմամբ: