shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 27-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:00-ի սահմաններում քաղաքացիները նկատել են, որ Կիևյան կամրջի վրա մի աղջիկ ոտաբոբիկ վիճակում անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել: Քաղաքացիները սկսում են աղջկա հետ բանակցություններ վարել, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն բանակցություններն արդյունք չեն տալիս: Այդ ժամանակ, աղջկա հետ փորձում է բանակցություներ վարել մի երիտասարդ, ով կարողանում է նրան հետ բերել վտանգավոր եզրագծից, հետո կատարվածի մասին տեղեկացնում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և ժամանած ոստիկաններն այդ աղջկան տեղափոխում են Մալաթիայի ոստիկանության բաժին, իսկ այնտեղից ոստիկանության Մաշտոցի բաժին: Կամրջի մոտ հավաքված մի քանի քաղաքացիներ ֆոտոլրագրողին ասում էին, որ այդ երիտասարդը հանրությանն ավելի շատ հայտնի է Ռեփեր Արսեն անվանումով:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում