▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ–ում ՀՀ միլիոնատեր դեսպանը թանկարժեք հավաքածուներ ունի.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Վարդան Տողանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Տողանյանն ունի չորս բնակարան, մեկ ավտոտնակ եւ «BMW 730» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մարտի 10–ի դրությամբ ունեցել է 21 միլիոն 250 հազար, 256 հազար 325 դրամ եւ 80 հազար եվրո արժողությամբ բաժնեմասեր: Միեւնույն ժամանակ փոխառությունները կազմել են 1 միլիոն 200 հազար ամերիկյան դոլար:

Հայտարարագրից նաեւ տեղեկանում ենք, որ դեսպանը թանկարժեք իրերի սիրահար է: Նրան են պատկանում ձեռքի ժամացույցների, նկարների եւ թանկարժեք քարերի հավաքածուներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը:

Դրամական միջոցները դեսպան նշանակվելու օրվա դրությամբ կազմել են 5 միլիոն դրամ, 48 միլիոն ռուսական ռուբլի, 4 միլիոն 900 հազար դրամ եւ 1500 ֆունտ ստեռլինգ: Եկամուտները ստացվել են 150 հազար ռուբլի աշխատավարձից եւ 4 հազար 800 ԱՄՆ դոլար վարձակալության դիմաց ստացված վճարից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին