▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ն մերժել է Գուրգեն Արսենյանի ագրեմանն իբրև դեսպան

Ռուսաստանի Դաշնությունում որոշում են ընդունել մերժել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ագրեմաններն իբրև ՌԴ-ում ՀՀ դեսպան։ Այս մասին 24News-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։ Մամուլում վերջին շրջանում տեղեկություններ էին հայտնվել առ այն, որ իշխանությունները մտադիր են փոխել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին և նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակել Գուրգեն Արսենյանին։ Ռուսական կողմը, սակայն, ագրեմանները մերժելու որոշում կայացնելուց, ըստ ամենայնի, հաշվի է առել Արսենյանի հակառուսական մի շարք հայտարարությունները խորհրդարանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին