Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը մահացել է Կոստրոմայի մարզում տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով:
Mash-ի փոխանցմամբ, «ՀելիպորտՄոսկվա» համալիրին պատկանող AS 350 B3 ուղղաթիռը առանց թույլտվության էր թռչում:
Ըստ տվյալների, ուղղաթիռն ընկել է Վոնիշեվո գյուղի մոտ:
«Օդանավում 4 մարդ կար, այդ թվում դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը: Բոլորը մահացել են»,- ասվում է հաղորդագրությունում:
Ընդ որում, «112» ալիքը հաղորդում է, որ մահացածները երեքն են:
«Բացի Կարապետյանից, դա օդաչու Միխնովն է և տեղացի Արեգ Հարությունյանը»: