Այսօր լրանում է երգիչ Ռազմիկ Ամյանի ծննդյան 32-րդ տարելիցը: Asekose.am-ին հայտնի դարձավ, որ երեկ կեսգիշերից սկսած Ռազմիկը տոնել է այն «Արամե» կարաոկե ակումբում: Հատկանշական է, որ շոու բիզնեսի ներկայացուցիչներին ներկա են եղել միայն երգիչներ Վաչե Ամարյանն ու Սարոն և Ռազմիկ Ամյանի նախկին նվագախմբից` Կարենն ու Սևակը:
Տարօրինակն այն է, որ «Արամե» կարաոկե ակումբում չեն եղել ոչ Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանն, ոչ ներկա նվագախմբի տղաները:
Հիշեցնենք, որ անցած տարի Մոսկվայի նորաբաց Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի ունեցավ Ռազմիկ Ամյանի մկրտության արարողությունը,որը կատարել էր Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: