▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քյառթերի մասին

Սևավոր կամ ծիծակաքիթ քյառթակիրները բնության մեջ վայրի վիճակում պատահում են գլխավորապես 3-րդ մաս և Կայարան կոչվող արգելանոցներում: Սովորաբար սնվում (կուշկվում, լռվցնում) են խմբերով՝ «թայֆաներով»: Քյառթ կրում են միայն արուները: Բացի քյառթից, արուին կարելի է տարբերել նաև բացարձակ սև (երբեմն՝ զոլավոր) փետրածածկույթով, իրանի երկարությանը անհամապատասխան երկար ստորին թաթերով (ծիծակ, դագաղ, չարոխ), պարբերաբար թքելու սովորությամբ: Հասուն առանձնյակների մոտ իսպառ բացակայում է ճակատը (որոշ բնագետներ ենթադրում են, որ այն թաքնված է յուղոտ փետրագագարի՝ «չոլկի» տակ): Բազմանում են միայն հարուստ ժամանակ կամ ցեղակցի՝ «խարեբի» ծնունդից ծնունդ: Բազմացաման բարենպաստ վայր է համարվում Կրկեսի հովիտը: Շատ գիտնականների թյուրիմացության մեջ է գցում արուների՝ ձվադրման դիրք ընդունելու՝ «պպզելու» փաստը: Նկատված է, որ այդ դիրքում քյառթերը զգալիորեն տափակում ու անհամանում են: Քյառթ օրգանի նշանակությունը մնում է անհայտ: Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ դրա երկարությունն ու սրությունն ինչ-որ կերպ պայմանավորում են քյառթակրի՝ «թայֆում» գրաված դիրքը: Քյառթակիրները միմյանց հետ շփվում են տարօրինակ, հաճախ՝ անհոդաբաշխ ձայնարկությունների միջոցով, որոնք, որքան էլ զարմանալի է, հաճախ հիշեցնում են մարդկային լեզուն: Հայտնի է, որ քյառթակիրներին հիպնոսացնում կամ, այսպես ասած, «տանում» է իրենց որոշ ցեղակիցների կլկլաձայն մռինչը: Անտարբեր չեն կանեփի հանդեպ, չնայած՝ էությամբ գիշատիչ են: Այժմ գրանցված են Կարմիր գրքում:Ներկայումս հաշվվում են քյառթերի ավելի քան տաս տարատեսակներ, որոնցից առավել տարածված են Qyartus Qyartus (քյառթ սովորական),Qyartus Trepartis (երրորդմասցի քյառթ), Qyartus Vulgaris (գեղական քյառթ) ու Qyartus Vicinus (քյառթու հարևան): Ի սկզբանե Երևանում դոմինանտ դիրք գրաված երրորդմասցի քյառթերն այժմ ակտիվորեն դուրս են մղվում ամեոբաներին հատուկ հատկանիշներ արտահայտող առավել հարմարվող, ագրեսսիվ գեղական քյառթերի կողմից:Քյառթերի պաշտոնական կրոնը Ճիշտն է:
Նրանց հիմնական սանրվածքի անունն է` Պայքար վերմակի տակից
Քյառթական փետրավորման դասական տարբերակ: Դրա ժամանակ մազերը մաքսիմալ թաթախվում են դեսերտի՝ ժելեի, կամ կենդանական աշխարհի ներկայացուցչի՝ գելի մեջ: Ինչպես է արվում երկրորդը, դժվար է պատկերացնել, ու դա մնում է քյառթերի չբացահայտված գաղտնիքներից մեկը: Հաջորդ քայլով փետրածածկույթը հատիկ-հատիկ շարվում է ճակատի վրա՝ հավանաբար, չորանալու նպատակով:

 

Գրառումը` Ֆեյսբուքամանիա էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին