▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քվեարկածների 97 %-ը կողմ են արտահայտվել Վարդան Ղուկասյանի ԴՕԿ կուսակցությանը և միայն 3 %-ը՝ ՀՁ-ին

Տելեգրամյան ալիքներում հարցում է անցկացվում՝ Եթե այս շաբաթ լինեն Երևանի Ավագանու ընտրություններ՝ ու՞մ կտաք ձեր ձայնը։ Առաջարկվում է երկու անուն՝ Վարդան Ղուկասյան՝ ԴՕԿ կուսակցության հիմնադիր և Արտակ Գալստյան՝ Հանրային ձայն, որի ավագանու խմբակցության ղեկավարի՝ երեկ Հ1-ի եթերում հնչեցրած մտքերին Վարդան Ղուկասյանը սպառիչ պատասխաններ է տվել՝ ինչպես ընտրողների 23.000 քվե ստանալու վերաբերյալ, այնպես էլ այլ թեմաներով։

Դիմելով Ավագյանին ու Գալստյանին՝ Վարդան Ղուկասյանն ասել էր․  «Հետաքրքիր է, մինչ Վարդան Ղուկասյանի հետ առնչվելը, Ձեզ ո՞վ էր ճանաչում, որ Երևանում էլ 20.000 և ավելի ձայնը հավաքած լինեիք»։

Եվ ահա՝ ըստ հարցումների՝ քվեարկածների 97 տոկոսը կողմ են արտահայտվել Վարդան Ղուկասյանի հիմնադրած ԴՕԿ կուսակցությանն, իսկ միայն 3 տոկոսը՝ Արտակ Գալստյանի՝ ՀՁ-ին։

Հիշեցնենք, որ Հանրային ձայնի համահիմնադիր Վարդան Ղուկասյանը, որի հեղինակության շնորհիվ, ըստ անկախ փորձագետների, ընտրությունների արդյունքում ձևավորվեց համանուն խմբակցությունը, նոր կուսակցությունը՝ ԴՕԿ-ը հիմնադրեց, քանի որ տեղեկություններ ուներ ու նաև , ըստ ավագանու արդեն նախկին անդամների, Արտակ Գալստյանի երկու կողմնակիցներն՝ այդ թվում Վահան Ավագյանը քայլեր էին անում ՝ «անցնելու Ավինյանի շվաքի տակ» կամ՝ «արդեն արել էին ու անցել»

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին