Ռուս սկանդալային հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը նկարահանվել է «Սիրավեպ կոկաինի հետ» դրամայի հիման վրա նկարահանած ֆիլմում:
Ստեղծագործության հեղինակը գրող Մարկ Լեւին է, ով տպագրվում էր Մ.Ագեեւ կեղծանվամբ: Ֆիլմում նկարահանվել են Իգոր Տրիֆը, Քսենիա Սոբչակը, Վլադիմիր Յագլիչը, Գալինա Զվյագինցեւան եւ ուրիշներ: Ժապավենն էկրանավորել է Գենադի Սիդորովը, ով երկու տարի առաջ հեռացել է կյանքից: «Սիրավեպ կոկաինի հետ» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2014 թվականի հունվարի 16-ին:
Տեղեկացնենք նաև, որ այս անգամ Քսենյա Սոբչակը, ի տարբերություն մյուս ֆիլմերի, նկարահանվել է գլխավոր դերերից մեկում: