▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիստինա Ագիլերան վերջապես ամուսնանում է

Ամերիկացի հայտնի դերասանուհի Քրիստինա Ագիլերան իր ամուսնության մասին մանրամասներ է բացահայտել: Պարզվում է, որ նա պատրաստվում է ամուսնանալ իր երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուց հետո:
Ագիլերայի և իր սիրեցյալի` Ռաթլերի, երեխան կծնվի աշնանը: Հղիությունից հետո երկար վերականգնվել աստղը չի պատրաստվում` ծննդաբերությունից մի քանի շաբաթ անց նախատեսվում է Ագիլերայի երազանքների հարսանիքը:
Ճիշտ է, այդքան սպասված միջոցառումը, այդքան էլ ճոխ չի լինի, փոխարենը կլինի սահմանափակ և համեստ: Լավատեղյակները հայտնում են, որ Քրիստինան և Մեթը մեծ ուրախությամբ իրենց հարսանիքը կանեին Հավայան կղզիներում, որտեղ ժամանակին կայացել էր նրանց նշանադրությունը: Սակայն ամենայն հավանականությամբ զույգը կվարձակալի սեփականություն հանդիսացող մասնավոր մի որևէ կղզի և, լուսանկարինչներից հեռու, որտեղ հավատարմության և հավերժ սիրո երդում կտան մեկ-մեկու:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին