Դիտեք նաև՝
Քրդերը երգիչ Ձախ Հարութին մեղադրում են գրագողության մեջ:
Kurdist.ru կայքը գրում է, որ Բեյրութում ծնված, երիտասարդ տարիները Հայաստանում անցկացրած, իսկ այժմ ԱՄՆ-ում բնակվող Հարութ Փամբուկչյանն իր երգացանկում մշտապես օգտագործել է քրդական ժողովրդական երգերի մոտիվներ:
Քրդական կայքը նշում է մի քանի երգեր` մասնավորապես կանգ առնելով ամերիկաբնակ հայ երգչի կատարած ու Սփյուռքում և Հայաստանում մեծ տարածում գտած «Հայ քաջեր» երգը, որն, իբր թե, գրված է քրդական Lawo, destê min berde երգի մեղեդու հիման վրա:
Հատկանշական է, որ նույն կայքը չի բավարարվում միայն Ձախ Հարութին «գրագողության» մեջ մեղադրելով, այլև կարծիքներ է ներկայացնում նաև հայկական պարերի մասին, որի շարժումներն իբր նույնպես քրդական ծագում ունեն:
Հիշեցնենք, որ մասնագետները բազմիցս նշել են, որ իրար կողք ապրող ազգերի մոտ մշակութային ներթափանցումները բոլոր ժամանակներում ու տարբեր ազգերի մոտ անհնար է եղել բացառելը և «գրագողության» մասին խոսակցություններն ու մեղադրանքները միշտ ուղեկցել են նմանատիպ դեպքերում: