***
Տեսանյութը՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
ՔՊ-ական բլոգեր Ռոման Բաղդասարյանը դատարանում հարձակվել է «ՆյուԴեյ» լրատվականի խմբագիր, լրագրող Անի Գևորգյանի վրա: Ըստ «Օրագրի», պատճառն այն է եղել, որ երբ Բաղդասարյանը դատարանից դուրս է եկել, լրագրողը մի պահ տեսախցիկը պահել է նրա վրա: Ռոման Բաղդասարյանը դատարանում ցուցմունք է տվել 44-օրյա պատերազմում զոհված, հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը։ |