Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն իսկապես անկրկնելի են իրենց որակական և մոդելաjին տիրույթում:
Եթե կգտնվի մեկը, ով «խորը ինտելեկտուալ» դեմքով կասի, որ Քոչարյան-Սարգսյսն տանդեմը իրականում գոյություն չունի, ապա այդ անձը կամ կտրվել է իրականությունից կամ վերջիներիս պրոպագանդայով է զբաղված:
Նախ այս զույգը երբեք չի կարող բաժանվել օբեկտիվ և սուբեկտիվ գործոների առկայությունից:
Իսկ Քոչարյանը այնպիսի մտահոգ դեմքով է մեկնաբաում, կարծես ինքը երկնքից է իջել, ոտքերն էլ ամպոտ են:
Երևի մոռացել է իր օրոք զանգվածային ցույցերի բիրտ մեթոդներով սանձահարումը:
Ի դեպ, 2004 թվականի ապրիլի 12-ի ողբերգական դեպքերը, որը կատարվեց հենց Բաղրամյան փողոցում և ոստիկաները զենք կիրառեցին ցուցարարների դեմ: Դա հենց Քոչարյանի օրոք էր: ԵՎ պատահական չէր, որ այդ ժամանակվա Պաշտպանության նախարար Ս . Սարգսյան հանդես եկավ հայտարարությանբ և ասաց, որ Քոչարյանը գործել է օրենքի սահմաններում:
Ինչ վերաբերվում է ընդիմությանը, հիրավի ստացվում է Քոչարյան-Սարգսյան զույգի բաղձալի ծրագիրը՝ այն է չեզոքացնել փողոցում պայքարող հասարակությանը, որոնց պետք է համոզել, որ «քառյակը » ճիշտ ձևաչափն է: Իսկ երբ գա օրհասական պահը` կիսա-ընդդիմադիր և ընդիմադիր ուժերը կդառնան այն թաքնված գործիքները, որոնք իրենց հասարակական հետևորդերին հուսախաբ անելու միջոցով կկոտրեն և իրական հասարակական ալիքը կմեռնի:
Ուշքի եկեք, քանի դեռ շուտ է:
Քառյակ-Քոչարյան-Սերժ եռանկյունը Հայաստանը տանում են դեպի մահ: