Գերմանիայի Քիլ քաղաքի Սպարկասեն մարզապալատում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը (40-4, 28 նոկաուտ),Երևանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, 00.30-ին, մենամարտելու է բրիտանացի Փոլ Սմիթի (35-3, 20 նոկաուտ) հետ:
Սեպտեմբերի 26-ին, Քիլ քաղաքում, տեղի է ունեցել բռնցքամարտիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամը կշռում է 76.2 կգ, Փոլ Սմիթը` 75.9 կգ:
Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանն Asekose.am-ին տեղեկացրել է, որ Աբրահամ-Սմիթ մրցելույթն ուղիղ միացմամբ ցուցադրվելու է գերմանական ARD-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում (Երեւանի ժամանակով սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը, սկիզբը` ժամը 00.30):
Նշենք, որ աշխարհասփյուռ հայությունը սպասում է և հետևելու է այս մենամարտին. «Անհամբեր սպասում ենք Արթուր Աբրահամի հերթական հաղթանակին: Քո հաղթանակը մե՛ր հաղթանակն է, սիրելի Արթուր»,-գրել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում:
Արթուր Աբրահամ-Փոլ Սմիթ մենամարտին ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ ՀԵՏԵՎԵՔ ՍՏՈՐԵՎ ՀՂՈՒՄՆԵՐՈՎ