Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը նվիրված դերասան Կարեն Մկրտչյանին: Երգը կոչվում է «Քո ցավը մերն է» և այն կատարում է Լյոկան:
Հիշեցնենք, որ «Թատրոն 32»-ի դերասան, «Արմենիա» հեռուստաընկերության «Եզրագծից այն կողմ» սերիալում Մարատի կերպարը մարմնավորած Կարեն Մկրտչյանի` անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկված լինելուց հետո նրա առողջական վիճակի բարելավում չի նկատվում. Կարենն այժմ անվասայլակով է տեղաշարժվում:
Նշենք, որ մարտի 30-ին, ժամը՝ 19:00-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու բարեգործական համերգ՝ սիրված երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է Կարեն Մկրտչյանի առողջական վիճակը բարելավելուն:
Օրեր առաջ երգչուհի Լայանան ևս բարեգործական համերգ կազմակերպելու առաջարկություն էր արել:
Պետք նշել է, որ Կարեն Մկրտչային առողջական խնդիրն անտարբեր չի թողել շատ հայ հայտնիների, այդ թվում Նազենի Հովհաննիսյանին, Սոս Ջանիբեկյանին, Գրիգոր Դանիելյանին և այլոց: