▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննիչները ցանկանում են առգրավել Արցախի Հանրապետության նախագահի թիկնազորի ավտոմեքենան. Ռոման Երիցյան

Քննիչները ցանկանում են առգրավել Արցախի Հանրապետության նախագահի թիկնազորի ավտոմեքենան. Ռոման Երիցյան

Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ահազանգում է, որ հենց հիմա պատրաստվում են առգրավել Արցախի Հանրապետությանը պատկանող մեքենան: ՀՀ-ում Արցախի Հանրապետության ներկայացուցչության մոտից իրականացրած իր ուղիղ եթերում նա ներկայացրել է մանրամասները. «Իրավապահները ցանկանում են առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամ Աշոտ Դանիելյանի կողմից շահագործվող ավտոմեքենան: Քննիչները մուտք են գործել Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենք և, ստանալով Աշոտ Դանիելյանից մերժում, կանչել են տարհանող մեքենաներ և պատրաստվում են ուժով առգրավել Արցախի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենան։ Որևէ պատճառաբանություն չկա, առգրավման որոշում չի տրամադրվել, անգամ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ին հրաժարվել են պարզաբանումներ տալ, մեզ ՝ պաշտպաններիս, պարզաբանել են, թե իբրև թմրանյութի իրացման վերաբերյալ քրեական վարույթով պետք է առգրավվի, քանի, որ իբրև թե, մեքենան վարվում է կեղծ համարանիշներով»: Նա հաստատեց, որ այդ համարանիշները հաշվառված են ինչպես Արցախի, այնպես էլ՝ ՀՀ ՃՈ-ում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին