▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քնած խոսում եմ, արթուն խոսում եմ, տիկտոկով, ինստագրամով խոսում եմ․․․ Փաշինյանը՝ գյուղացիներին

Հեռուստացույցով խոսում եմ, ֆեյսբուքով խոսում եմ, տիկտոկով խոսում եմ, ինստագրամով խոսում եմ, քնած տեղը խոսում եմ, կենդանի խոսում եմ. Փաշինյանը՝ Պարույր Սեւակ համայնքում

Պարույր Սևակ գյուղի բնակիչները Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում դժգոհեցին 16 միլիոնի ծրագրով կառուցվող անհատական բնակելի տների գործընթացից: Նրանք փաստեցին, որ ուրիշ տեղերից եկել են, տներ են կառուցում այդ ծրագրով, այնինչ գյուղաբնակները, որ 40 տարուց ավելի ապրում են տնակներում կամ վարձով, մնացել են ծրագրից դուրս:

«Էդ նրանից ա, որ նրանք լսեցին, իմացան, գործեցին: Նրանից ա, որ ինքը կամ իրա երեխեն գիտի` ոնց էդ ծրագրից օգտվի, գնում, օգտվում ա»:

«Նույն բանն էլ մենք ենք անում, ուրիշները եկել, օգտվում են, մենք` չէ»,- հակաճառեց գյուղի բնակչուհիներից մեկը:

«Չենք հասկանում իրար: Ամիսներով, տարիներով խնդրեցինք, ասցինք` ծրագիրը արեք, արեք: (Ասացիք) դե լավ է, դե փող չկա, հավես չկա, զահլա չկա, տրամադրություն չկա, եղանակ չկա: Հենց ծրագիրը կանգնեցրին, սաղ Հայաստանն ասում ա` վաաայ, ծրագիրը փակվեց:

«Հեռուստացույցով խոսում եմ, ««Ֆեյսբուք»-ով խոսում եմ, «ՏիկՏոկ»-ով խոսում եմ, «Ինսթագրամ»-ով խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ: Իսկ դուք` ա, լավ, էլի ստից մտից բաներ են ասում»,- հունից դուրս եկավ Փաշինյանը:

Դիտեք նաև՝

***

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին