Life.panorama.am-ը գրում է, որ Քիմ Քարդաշյանի մայրիկի` Քրիս Ջեների 64-ամյա ամուսին Բրյուս Ջեները, ով ավելի վաղ հայտարարել էր, որ դիմելու է սեռափոխության վիրահատության, այդ ուղղությամբ արդեն առաջին քայլն է կատարել:
Քիմ Քարդաշյանի խորթ հայրը վիրահատական միջամտությամբ հեռացրել է խնձորակը:
Օրերս Բրյուսին լուսանկարել են Բևեռլի-Հիլզի հիվանդանոցից դուրս գալիս: Պապարացիները լուսանկարել էին, թե ինչպես է բուժքույրը օգնում Ջեներին նստել ավտոմեքենան:
Լուսանկարում երևում է, որ Ջեների կոկորդը փակ է բժշկական վիրակապով:
Նշենք նաև, որ Քարդաշյանի խորթ հայրը երկար ժամանակ հորմոնալ դեղամիջոցներ է ընդունում՝ կրծքեր աճեցնելու նպատակով: