Հայազգի ռեժիսոր Դեյվիդ Դգինգերյանը ցանկանում է վավերագրական ֆիլմ նկարել Քիմ Քարդաշյանի հղիության մասին. տեղեկացնում է Daily Mail-ը:
Ռեժիսորը նոր կայք է բացելու MyPregnancy.com եւ առաջարկել է Քիմի, ով նույնպես ունի հայկական արմատներ, ցուցադրել իր հղիության ողջ ընթացքը եւ, անգամ, ծննդաբերությունը:
Ըստ Երկիր.am-ի, ռեժիսորը Քիմին առաջարկել է ամսեկան 100.000 ԱՄՆ դոլար, որը կուղղվի որեւէ քրիստոնեական բարեգործական հիմնադրամ, Քիմի ընտրությամբ: