Մայիսի 24-ին տեղի է ունեցել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի այդքան սպասված պսակադրության արարողությունը: Թեև զույգը ցանկանում էր ամեն ինչ լրագրողների աչքից հեռու պահել, սակայն հարսանյաց հանդեսից լուսանկարներ են տարածվել, որոնք արդեն քննարկվում են ողջ համացանցի կողմից: Նշենք, որ Քիմի և Քանյեի պսակադրությունը տեղի է ունեցել Ֆլորենցիայում գտնվող 16-րդ դարի ամրոցում, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, ի սկզբանե նրանք ցանկանում էին պսակադրվել Ֆրանսիայում` Վերսալյան պալատում, բայց մերժում ստանալով` Քիմը բավարարվել էր Փարիզում աղջկական խնջույք կազմակերպելով:
Բուն հարսանյաց արարողությանը Քիմը, Քանյեն և նրանց դուստրը` Նորթը կրել են «Givenchy» ապրանքանիշի դիզայներ Ռիկարդո Տիշիի հագուստները, իսկ այդ պատասխանատու օրը Քիմին դեպի խորան է ուղեկցել նրա խորթ հայրը` Բրյուս Ջենները: Նշենք, որ նախքան հարսանյաց արարողությունը երկար ժամանակ քննարկվում էր Բեյոնսեի և Ջեյ Զիի ներկայությունը, առավել ևս, որ ըստ ասեկոսեների` հենց Բեյոնսեր պետք է լիներ հարսնաքույրը, սակայն աստղային զույգը, ով այս պահին կարծես թե ամուսնալուծվում է, ներկա չի գտնվել պսակադրությանը, իսկ Բեյոնսեն իր հերթին Instagrami իր էջում շնորհավորել է նորապսակներին.
«Մաղթում եմ անվերջ սեր ամբողջ կյանքի համար, թող Աստված օրհնի ձեր գեղեցիկ ընտանիքը»:
Հիշեցնենք, որ Քիմի նախորդ ամուսնությունը բասկետբոլիստ Քրիս Համֆիսի հետ` չնայած հարսանիքի ճոխությանը, տևել է ընդամենը 72 օր, որից հետո զույգը ամուսնալուծվել է: