Քիմ Քարդաշյանը մեկ բառով է արձագանքել Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի ընդունմանը։ Նա իր թվիթերյան էջում կիսվել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրառմամբ և գրել՝ «Այո»։ Նշենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանը սոցցանցում իր 153 մլն հետևորդներին կոչ էր արել զանգահարել իրենց շրջանի սենատորներին և խնդրել կողմ քվեարկել Հայոց ցեղասպանության մասին բանաձևին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:
Կարդացեք նաև՝ Ուզում եմ իմ տատիկի և պապիկի անունից շնորհակալություն հայտնել Կոնգրեսին. Սերժ Թանկյան
Դիտեք նաև՝