Վերջերս ռեալիթի շոուի աստղ 33-ամյա Քիմ Քարդաշյանը և 36-ամյա Քանյե Ուեսթը հայտարարել էին իրենց հարսանյաց արարողության օրը, որն է մայիսի 24-ը: Քիմը վերջին իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ ցանկանում է հարսանիքը անցկացնել մտերիմ մարդկանց շրջապատում և բավական համեստ պայմաններում: Օրերս համացանցում է հայտնվել նրանց հարսանյաց արարողության որոշ մանրամասներ: Եվ այսպես, հյուրերից յուրաքանչյուրին զույգը հատկացնելու է 75.000 դոլար, իսկ նրանց թիվը հասնում է 200-ի: Զույգի ընկերներն ու բարեկամները արարողության ժամանակ ներկա են գտնվելու հայտնի «Trianon Palace» հյուրանոցում, որտեղ մեկ օր գիշերելն արժե 700 դոլար: Ըստ որոշ աղբյուրների` Քիմը և Քանյեն չեն պատրաստվում խնայողություններ անել իրենց կյանքի ամենակարևոր օրվան նախապատրաստվելիս: Նրանք արդեն հասցրել են հրավիրյալներին ուղարկել արարողության հրավիրատոմսերը, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 600 դոլար: Զույգի հարսանյաց ալբոմը և իրենց սիրո մասին պատմող տեսանյութը տեղադրված է լինելու հատուկ ոսկյա տուփի մեջ: Հրավիրյալների ցուցակը գրված է լինելու ոսկու բարակ շերտի վրա` կարված մարգարտե թելերով: Հյուրերից յուրաքանչյուրը հեռանալիս կստանա հատուկ նվերներ զույգի կողմից` «La Mer» ապրանքանիշի կոսմետիկ պարագաներ, «Bollinger» ապրանքանիշի շամպայն, որի արժեքը 300 դոլար է և «Swarowski» ապրանքանիշի զարդ, որի վրա գրված են լինելու զույգի անվան առաջին տառերը, ինչպես նաև նվեր քարտ, որը հնարավորություն կտա նրանց այցելել սպա կենտրոն: Արդյունքում, ինչպես նշում է Քիմը, համեստ հարսանիքի նախապատրաստական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 15 միլիոն դոլար:
Քիմ Քարդաշյանը իր հարսանիքին ներկա հյուրերից յուրաքանյուրին հատկացրել է 75.000 դոլար
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet