Քիմ Քարդաշյանի լուսանկարը զարդարում է արաբական «Hia» ամսագրի շապիկը: Ռեալիթի շոուների հայազգի աստղը հանդես է եկել արևելյան արքայադստեր կերպարով: Գեղեցկուհու պորտֆոլիոյում այս ֆոտոշարքը կտարբերվի իր համեստությամբ, բայց` ինչ-որ չափով. «Stephane Rolland» ապրանքանիշի զգեստի լայն բացվածքը գրեթե ամբողջովին մերկացնում է նրա կուրծքը: Այս մասին գրում է բրավո.am-ը:
«Այնքան ուրախ եմ, որ արդեն կարող եմ ցուցադրել ձեզ «Hia»-ի շապիկը: Այս ֆոտոշարքի համար նկարահանումները տարբերվում էին նախորդներից, բայց շատ եմ հավանում արդյունքը: Ինձ համար մեծ պատիվ է կրել նորաձեւության վարպետ Ստեֆան Ռոլանի հագուստները»,- ասել է Քիմը:
Նկարահանումների ընթացքը ներկայացնող տեսանյութը` ստորև.