▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մտադիր են զույգ երեխաներ որդեգրել Հայաստանից

Ամերիկյան հայտնի ամսագրերից մեկը՝ OK! -ը, հայտնել է այն մասին, որ հայազգի Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մտադիր են միանգամից զույգ երեխաներ որդեգրել: Ամենահետաքրքիրն այն է, որ OK!  ամսագրի հավաստի աղբյուրներից մեկը նշել է, որ որպես երեխա որդեգրելու լավագույն երկիր քննարկվում է Հայաստանը, քանի որ Քարդաշյանները հենց հայկական արմատներ ունեն:

«Սա Քանյե Ուեսթի բարեգործական գործունեության մի մասն է ։ Եվ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղից ռեփերը ցանկանում է երեխա որդեգրել, սակայն այժմ նրանք ցանկանում են զույգ երեխաներ որդեգրել հենց Հայաստանից»,-ասել է OK! ամսագրի աղբյուրը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին