Նոյեմբերի 28-ին ԱՄՆ-ում նշվեց «Շնորհակալության օրը», որը ընտանեկան տոներից մեկն է: Իրական շոուների աստղ Քիմ Քարդաշյանը Twitter-ի իր միկրոբլոգում պատմել է, թե ինչ նշանակություն ունի այդ օրն իր համար:
«Սա այն տոնն է, որը 2-22 տարեկանում նշել ենք հորս հետ միասին՝ Կոլորադոյում դահուկներով սահելով: Տարվա այս եղանակը միշտ այսպիսի հիշողություններ է բերում: Շնորհակալ եմ, որ նրանք կան, շնորհակալ եմ, որ ընտանիքս կողքիս է ու աջակցում է բոլոր հարցերում: Այս տարվան շնորհակալ եմ իմ փոքրիկ դստեր համար, երջանիկ եմ, որ Շնորհակալության օրը կարող եմ անցկացնել ընտանիքիս՝ փեսացուիս ու դստերս հետ միասին: Բոլորիդ ցանկանում եմ լավ, առողջ, երջանիկ Շնորհակալության օր. Մեր ընտանիքից՝ Ձեր ընտանիքիներին… Մի՛ կերեք չափից շատ»,-գրել է Քիմը: