Վերջերս Լիլիթ Հովհաննիսյանի կողմից իրականացվեց «Ես եմ հորինել» երգի մրցույթը, որի առաջին մրցանակակիրը դարձավ Սարգիս Եղիազարյանը: Ոչ երկար ընդմիջումից հետո, նորահայտ երգիչը այսօր հանդիսատեսի դատին է հանձնում Լիլիթ Հովհաննիսյանի «Քեզ մի օր թողեցի» ստեղծագործության իր տարբերակը:
«Անչափ շնորհակալ եմ իմ երգը լուսաբանելու համար, ասյօր լինելու է «Քեզ մի օր թողեցի» երգի պրիեմերան, տեսահոլովակի գաղափարը հենց սկզբից եղել է, որոշել էինք ստանալ հանգիստ, գեղեցիկ տեսահոլովակ, քանի որ երգը դաշնամուրի հնչյունների ներքո է, հիմնական նպատակն էր ստանալ երգի և տեսահոլովակի գեղեցիկ համադրություն, ինչն էլ այսօր ներկայացնում ենք հանրության դատին»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարգիսը: