Շատ նորապսակներ իրենց հարսանիքի օրը վախենում են, որ հանկարծ իրենց միջով միայնակ մեկը չանցնի, և քառասուն օր մատից չեն հանում ամուսնական մատանին, որպեսզի իրենց համար երջանիկ ամուսնություն ապահովեն:
Իսկ ոմանք էլ չեն վախենում նույնիսկ գնել մի տուն, որտեղ ապրող նախկին զույգը դժբախտ է եղել:
Հենց այդպես են վարվել «Մեծ պայթյունի թեորիաները» ֆիլմի աստղ Քեյլի Կուոկոն և նրա ամուսինը՝ թենիսիստ Ռայան Սվիթինգը:
Նրանք 5,5 միլիոն ԱՄՆ դոլարով գնել են այն տունը, որտեղ դեռ անցյալ տարի Քարդաշյան քույրերից փոքրի՝ Քլոեի ընտանեկան դրաման էր: Քլոեն և ամուսինը՝ բասկետբոլիստ Լամար Օդոմը, 4 միլիոն ԱՄՆ դոլարով գնել էին այդ տունը 2009թ.-ին: Սակայն սպորտսմենը տարվում է թմրանյութերով և այլ կանանցով՝ կործանելով ամուսնությունը, և Քլոեն որոշում է ազատվել այդ դժբախտ տանից:
Հիշեցնենք, որ Կուոկոն և Սվիթինգը կարճատև ծանոթությունից հետո ամուսնացել են ամանորյա երեկոյին:
Առայժմ նրանց պատմությունը նման է Քլոեի պատմությանը: Երկու զույգն էլ հանդիպել են կարճ ժամանակահատվածում և երկուսն էլ որոշել են չձգձգել հարսանիքը: Երկու զույգի դեպքում էլ կինը հեռուստաաստղ է, իսկ ամուսինը՝ սպորտսմեն:
Սակայն այս նմանությունները բոլորովին չեն անհանգստացնում նոր զույգին: