▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեսաբահայերին հանձնվեցին ՀՀ քաղաքացու անձնագրեր

Սեպտեմբերի 4-ից 6-ը Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանն այցելեց Քեսաբ և Լաթաքիա:

Սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին հանձնեց ՀՀ քաղաքացու անձնագրեր: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցութամբ` Տիգրան Գևորգյանը բարձր գնահատեց քեսաբցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը:

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ներկաների անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին` քեսաբահայության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության և հոգատարության համար:

Արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ու Քեսաբի քաղաքապետը քննարկեցին քեսաբցիների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները իրականացումը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 6-ին, Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները անցկացրին հյուպատոսական ընդունելություն` Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող հայերի համար:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին