▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քըրքորյանի թոռը 450 հազար դոլար է ծախսել չափահասության երեկույթի համար

Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի թոռը՝ Ջուլիանը, Բևեռլի Հիլզի հյուրանոցներից մեկում աստղերի մասնակցությամբ երեկույթ կազմակերպելու համար 450.000 դոլար է ծախսել:

Քրքորյանի թոռան Ջեյմս Բոնդի ոճով երեկույթին մասնակցել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Իգգի Ազալեյան և Նիք Ջոնսը: Շքեղ երեկույթն էլ նվիրված է եղել հրեական` Բար Միցվահին  ծեսին,  որի շրջանակներում երիտասարդը չափահաս տղամարդ է համարվում:

Ըստ աղբյուրների` Ջուլիանի տոնի համար վճարել են նրա ծնողները` Լինդա Քըրքորյանը և ներդրող-գործարար Ռոս Հիլթոն Քեմփերը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին