▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քայքայիչ աղանդների դեմ պետք է պայքարի նաև ԱԱԾ-ն և ոստիկանությունը

Քայքայիչ աղանդների դեմ պետք է Հայ Առաքելական Եկեղեցուց բացի պայքարի նաև Ազգային Անվտանգության Ծառայությունը և ՀՀ Ոստիկանությունը: Մի կողմ թողնենք եկեղեցու ներկա վիճակի շուրջ մեր կարծիքը, կամ գնահատականը ներկա հոգևոր իշխանության առումով:

Հայ Առաքելական եկեղեցին պետք է պայքարի այս երևույթների դեմ դավանաբանական տեսանկյունից, ինչը լավ ու վատ անում է: Աղանդները տնետուն են ընկնում և իրենց քարոզն են տանում,իսկ եկեղեցին ավանդական մեթոդներով է աշխատում և միայն եկեղեցում քարոզներ և առանձին միջոցառումներ է իրականացնում: Ինչևէ թողնենք եկեղեցու թեման.եկեղեցական ղեկավարությունը : Բայց նաև չմոռանբնանք,որ հայը հայ է իր արյամբ ոչ թե՝կրոնով, իսկ քայքայիչ աղանդների զոհ դարձաճ մոլորյալները ևս մերն են.համ մեր լավին տեր լինենք համ վատին: Իրավապահները պետք է զբաղվեն այն կրոնական կազմակերպություններով,որոնք ժխտում են ազգայինը,կոսմոպոլիտական գաղափարներ են տարածում,ապազգային քարոզ են տանում,կոչ են անում զենք չվերցնել և այլն.դա իսկական հակաազգային և հակապետական տարրեր են,որոնց տեղը նկուղներում է:

Առաքելական եկեղեցու հետ ուզենք չուզենք պետք է ընդունենք,որ կան հայ կաթոլիկներ և հայ ավետարանչականներ,որոնց մոտ ապազգային քարոզ չի տարվում: Եկեղեցին իր մասով պետք է գործի,պետությունը՝իր:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին