Բրիտանացի 77-ամյա Շեյլա Մարշը, ով տառապում էր քաղցկեղով, որպես վերջին ցանկություն խնդրել էր հրաժեշտ տալ իր սիրելի ձիուն: Նրա խնդրանքը չէր մերժվել հարազատների կողմից. հիվանդանոցում գտնվող կնոջն իր անկողնով դուրս են բերել բակ՝ ձիուն տեսնելու։ Հիվանդը մի քանի ժամ անցկացրել է իր ձիու հետ: Ըստ ականատեսների` տեսարանն իսկապես շատ հուզիչ էր, քանի որ վերջապես ցավերից տառապող կինն ուրախ տեսք ուներ, թեև ձիուն և ընտանիքին հրաժեշտ տալուց հետո մահացել է: