Միայն հնարամիտ ճապոնացիները կարող են կենդանիներին որոշակի պաշտոններում նշանակել` մարքեթինգային նպատակներով:
«Միրտեսեն»-ը հաղորդում է, որ Բասու եւ Թամա անուններով երկու կատու եւ յորքշիրյան տերիեր Մարոնը պաշտոնապես աշխատում են երկաթուղային կայարանի պետի պաշտոնում:
Այս քայլով ստեղծագործ ճապոնացիները անշուք կայարանը վերածել են հանրահայտ զբոսաշրջային օբյեկտի: Ամեն օր աշխարհի բոլոր ծայրերից այստեղ են այցելում մոտ 50 զբոսաշրջիկ:
Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում աշխատում է Բասու կատուն: Կես տարվա աշխատանքի արդյունքում կատուն 28 հազար ուղեւոր է ներգրավել, ինչը մեկուկես անգամ գերազանցում է սովորական ուղեւորահոսքը:
Երկաթուղային կայարանի ամենահաջողակ պետ է ճանաչվել 9-ամյա Թամա կատուն: Հենց այս տնային կենդանին է զբաղեցրել Քիսի երկաթուղային կայարանի ղեկավարի բարձր եւ պատասխանատու պաշտոնը Վակայամա պրեֆեկտուրայում:
2007թ. Քիսի կայարանի ղեկավար էր նշանակվել Թամա անունով կատուն: Ինչպես կարգն է, նոր ղեկավարին ոչ մեծ աշխատավարձ է նշանակվել: Համաձայն ծառայողական հրահանգի, Թաման, համապատասխան համազգեստով, պարտավոր է դիմավորել եւ ուղեկցել բազմաթիվ այցելուներին: Թամայի՝ պաշտոն զբաղեցնելուց հետո, պաշտոնական տվյալներով, կայարանի ուղեւորահոսքը 20%-ով աճել է: Վերջին մի քանի ամիսների ընթացքում կատվի շնորհիվ 10 միլիոն իեն նվիրատվություն է ներգրավվել: